Միլանը Մորատային տարեկան 10 մլն եվրո է առաջարկել

15:22 17.07.2017

«Միլանը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով:

Իտալական գրանդը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին տարեկան 10 մլն եվրո է առաջարկում, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Մորատան շատ մոտ է «Միլան» տեղափոխությանը: Ֆուտբոլիստը շատ է ցանկանում հեռանալ «Արքայական ակումբից», քանի որ ցանկանում է աշխարհի առաջնությունից առաջ համապատասխան խաղային պրակտիկա ունենալ:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն` իր հերթին, չէր ցանկանա բաժանվել Մորատայի հետ` նրան նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի շատ խաղաժամանակ խոստանալով: Սակայն Մորատային դա չի գոհացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միլանի» նորեկ, պաշտպան Լեոնարդո Բոնուչին կապ է հաստատել «Յուվենտուսում» իր նախկին թիմակից Մորատայի հետ և փորձել է համոզել նրան տեղափոխվել «Միլան»:

Share |

Լրահոս