Էրերա. Ամեն ինչ կանեմ Դե Խեային Մանչեսթեր Յունայթեդում պահելու համար

00:37 17.07.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան հայտնել է, որ ամեն ինչ կանի թիմում դարպասապահ Դավիդ Դե Խեային պահելու համար:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

«Նա երջանիկ է այստեղ: Կարող է կրկնվեմ, սակայն ամեն անգամ նույնն եմ ասում. Դավիդը եզակի դարպասապահներից է, ով միավորներ է բերում թիմին:

Պատրաստվում եմ ամեն ինչ անել, որպեսզի Դե Խեան մնա»,- Էրերայի խոսքը մեջբերում է «BBC»-ն:

Share |

Լրահոս