Արտակ Օսեյան. Ավան Ակադեմիան մարտունակ կլինի Առաջին խմբում

11:38 17.07.2017

Նորաստեղծ «Ավան ակադեմիա» ֆուտբոլային ակումբը կազմված է պատանի ֆուտբոլիստներից, ովքեր Հայաստանի տարբեր տարիքային ընտրանիների, ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի և «Փյունիկի» սաներ են:

Թիմի գլխավորում է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:

«Ավան Ակադեմիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Armsport.am-ի հետ զրույցում Օսեյանը խոսել է թիմի կազմավորման և անելիքների մասին:

«Նպատակ կար տարբեր թիմերից պատանի ֆուտբոլիստներ ընդգրկել. այժմ թիմում տարբեր տարիքային հավաքականների ֆուտբոլիստներ են՝ հիմնականում Ակադեմիայից և «Փյունիկից»,- ասաց Օսեյանը:

 - Ֆուտբոլիստները ֆունկցիոնալ ի՞նչ վիճակում են գտնվում:

 - Դեռ պատրաստ չեն առաջնությանը: 3-րդ ստուգողական հանդիպումն անցկացրինք («Արցախի» հետ՝ 2:2,- խմբ.): Ահագին ավելացրել են:

 - Ընդհանրապես, թիմերում որոշակի բալանս է լինում՝ փորձառու և պատանի ֆուտբոլիստներ. ձեր մոտ փոքր-ինչ այլ է...:

 - Այս թիմի միտքը հավաքականների հետ է կապված: Տղաները պետք է խաղակցվածություն ունենան: Մինչև 17, 19 և մնացած տարիքային հավաքականները փորձում են խաղային միևնույն ձեռագիրն ունենալ, իսկ մենք դա ամբողջականացնում ենք: Ակումբում ավելի շատ ժամանակ կլինի:

 - Տարբեր դիրքերում թիմն արդյո՞ք խնդիրներ ունի:

 - Այդ առումով բալանս կա: Ունենք բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստներ, ովքեր տարբեր դիրքերում խաղալով՝ բացը լրացնում են: 

 - Հանքավանում հավաքն ինչպե՞ս է անցնում:

 - Այստեղ պայմանները լավ է, եղանակը նույնպես, ամեն ինչ հիանալի է: Մարզումներն՝ ըստ ծրագրվածի:

 - Թիմն Առաջին խմբում որքանո՞վ մարտունակ կլինի:

 - Այս տարի առաջին խումբը հետաքրքիր է լինելու: Մենք էլ որակով թիմ ունենք և մարտունակ կլինենք:

Նշենք, որ «Ավան Ակադեմիան» ստուգողական խաղերում 1:6 հաշվով պարտվել է «Փյունիկ-2»-ին. 3:1 հաշվով հաղթել է «Էրեբունիին» և 2:2 հաշվով է ավարտել «Արցախի» հետ խաղը:

Share |

Լրահոս