ԲԱՏԷ-ն 20 ֆուտբոլիստներով է ուղևորվել Երևան` Ալաշկերտի հետ պատասխան խաղին

14:39 17.07.2017

Բելառուսական ԲԱՏԷ-ն չարտերային չվերթով այսօր առավոտյան ուղևորվել է Երևան, որտեղ ՉԼ-ի որակավորման երկորրդ փուլի պատասխան խաղում կմրցի Երևանի «Ալաշկերտի» հետ:

Ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ Երևան կժամանի 20 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ. Սերգեյ Վերեմկո, Անտոն Չիչկան, Դենիս Շչերբիցկի:

Պաշտպաններ. Մաքսիմ Վոլոդկո, Վիտալի Գայդչիկ, Դենիս Պոլյակով, Ալեքսեյ Ռիոս,Նեմանյա Միլունովիչ, Եվգենի Յաբլոնսկի:

Կիսապաշտպաններ. Եվգենի Բերեզկին, Ալեքսանդր Վոլոդկո, Վալերիանե Գվիլիա, Ստանիսլավ Դրագուն, Միրկո Իվանիչ, Յուրի Կենդիշ, Իգոր Ստասևիչ:

Հարձակվողներ. Միխայիլ Գորդեյչուկ, Անես Ռուշևիչ, Նիկոլայ Սիգնևիչ, Յասե Տուոմինեն:

Հիշեցնենք` թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին` ժամը 20:00-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Share |

Լրահոս