Ռոնալդուն Բարսելոնայի հետ առաջիկա խաղերից մեկը բաց կթողնի

12:13 17.07.2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 1 ամսվա արձակուրդ է տրամադրել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Marca»-ն հաղորդում է, որ առաջիկա օրերին 32-ամյա պորտուգալացին մեկնելու է Ճապոնիա:

Հաղորդվում է, որ Ռոնալդուն չի մասնակցի «International Champions Cup»-ի շրջանակում «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:

Ռոնալդուն, ըստ ամենայնի. բաց կթողնի նաևև օգոստոսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը:

Ոսկե գնդակի քառակի դափնեկիրն արձակուրդի վերադարձից օրեր անց՝ օգոստոսի 13-ին կմասնակցի «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի խաղին:

Share |

Լրահոս