Բանանցը նվազագույն հաշվով պարտվեց Վրաստանում հավաքի վերջին խաղում

12:54 17.07.2017

«Բանանցը» Վրաստանում ուսումնամարզական հավաքի շրջանակում վերջին հանդիպումն անցկացրեց:

Հայկական թիմը 0:1 հաշվով պարտվեց «Ցխումիին»:

Վրացական թիմը միակ գոլը խփել է 42-րդ րոպեին 11 մետրանոցից:

Արամ Ոսկանյանն ընտրել էր մեկնարկային հետևյալ կազմը. Հենրի Ավագյան, Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Գևորգ Խուլոյան, Հայկ Սարգսյան, Արամ Խամոյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան, Օգնեն Կրասիչ, Հայկ Ոսկանյան։

Հիշեցնենք, որ «Բանանցը» մինչև այս 2 ստուգողական հանդիպում է անցկացրել Վրաստանում: Թիմը հուլիսի 11-ին 1:3 հաշվով պարտություն է կրել «Դիլա» Գորիից, իսկ հուլիսի 15-ին 4-3 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Լոկոմոտիվին»: 

Share |

Լրահոս