ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում մասնակցել են Adidas-ի միջոցառմանը

15:15 17.07.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Հոլիվուդի «ՏԱՈ» գիշերային ակումբում մասնակցել են մանկունիացիների գլխավոր հովանավոր «Adidas»-ի կազմակերպած միջոցառմանը:

«Mirror»-ի հաղորդմամբ, երաժիշտներ Ջեյմի Ֆոքսն ու Լանա Դել Ռեյը եղել են այն հայտնիների թվում, որոնց նկատել են միջոցառմանը:

Հյուրերի թվում է եղել նաև հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկին, որի հետ լուսանկարվել են ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք` ԱՄՆ շրջագայության ընթացքում իր հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 18-ի առավոտյան 06:00-ին, երբ կմրցի «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:

 

Share |

Լրահոս