Ռեալ Սոլթ Լեյք-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը` հուլիսի 18-ին

14:25 17.07.2017

ԱՄՆ-ի մինչմրցաշրջանային շրջագայության ընթացքում Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում կմրցի Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին ամերիկյան Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 06:00-ին:

Նշենք` հանդիպումն ուղիղ եթերում կցուցադրվի ռուսական «Матч ТВ», «Матч! Футбол 1» հեռուստաալիքներով:

Հիշեցնենք` ԱՄՆ-ի առաջին ստուգողական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 5:2 հաշվով հաղթանակ էր տարել «Լոս Անջելես Գելեքսիի» նկատմամբ:

 

Share |

Լրահոս