Ռումենիգե. Ալեքսիսն այլևս հետաքրքիր չէ Բավարիային

00:07 17.07.2017

Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հասկացրել է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի համալրի Գերմանիայի չեմպիոնի կազմը:

Ավելի վաղ Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել էր Չեմպիոնների լիգայում հանդես գալու ցանկության մասին: «Արսենալը» խաղալու է Եվրոպա լիգայում:

«Չգիտեմ, թե ինչ է նա ասել: Այլևս հետաքրքրված չենք Սանչեսի ծառայություններով»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է «Bild»-ը:

Share |

Լրահոս