Չելսին հետաքրքրված է Ագուերոյի ծառայություններով

14:13 17.07.2017

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է «Չելսիի» հետաքրրքության կենտրոնում:

Այս մասին գրում է «Sportsmole»-ը:

Բացի արգենտինացուց, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դիտարկում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի թեկնածությունը, բայց Ագուերոն առաջնային նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Չելսին» հարձակվողի է փնտրում Դիեգո Կոստայի հնարավոր վաճառքի պատճառով: Իսպանացին հայտնել է, որ Կոնտեն իր հետ հույսեր չի կապում: Լոնդոնցիներն ավելի վաղ փորձել էին ձեռք բերել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, բայց բելգիացին ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք` Սերխիո Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: «Transfermarkt»-ի տեղեկություններով, 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 65 մլն եվրո է գնահատվում:

Share |

Լրահոս