Օզբիլիսը Բեշիկթաշի հետ մեկնել է Չինաստան` ուսումնամարզական հավաքի

17:36 18.07.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թիմակիցներից հետ մեկնել է Չինաստան:

Թուրքական ակումբը Չինաստանում ուսումնամարզական հավաք կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզբիլիսին իր ակումբում է ցանկանում տեսնել Թուրքիայի առաջնության նորեկ «Յենի Մալաթյասպորը»: 

Խոսվում էր նաև այն մասին, որ թուրքական ակումբը պատրաստ է «Ռոստովին» տրամադրել դարպասապահ Դենիս Բոյկոյին և կիսապաշտպան Արաս Օզբիլիսին` նրանց դարձնելով Սերդար Ազմունի գործարքի մի մասը:

Share |

Լրահոս

Loading...