Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ռեալ Սոլթ Լեյքի հետ խաղում

06:48 18.07.2017

Հայաստանի Ազգային հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ռեալ Սոլթ Լեյքի հետ ընկերական խաղում:

Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 29-րդ րոպեին՝ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների լավ կոմբինացիայից հետո տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Նշենք, որ մինչ այդ՝ 20-րդ րոպեին, ՌՍԼ-ի կազմում հաշիվը բացել էր Լուկաս Սիլվան: Իսկ ՄՅՈւ-ին առաջ է մղել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո իր առաջին գոլը խփելով մանկունիացիների կազմում:

Share |

Լրահոս