Հայտնի է, թե որքան կվաստակի Ալաշկերտը Չեմպիոնների լիգայից

12:57 19.07.2017

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» Երևանում 1:3 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

Ինչպես հայտնի է` եվրագավաթային մրցաշարերին մասնակից ակումբները յուրաքանչյուր փուլ հաղթահարելու դեպքում որոշակի գումար են ստանում ՈւԵՖԱ-ից: Եվ ահա, ներկայացնում ենք պաշտոնական տվյալներ այն մասին, թե որքան կվաստակի Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայից:

Որակավորման առաջին փուլին մասնակցելու համար թիմերն ՈւԵՖԱ-ի կողմից 220 հազար եվրո են ստանում, երկրորդ փուլին մասնակցելու դեպքում` ևս 320 հազար:

Մրցաշարի խմբային փուլ չհասած ազգային առաջնությունների հաղթողները ստանում են հավելյալ 260 հազար եվրո:

Այսինքն, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում իր մասնակցության արդյունքներով «Ալաշկերտն» ընդհանուր առմամբ 800 հազար եվրո կվաստակի:

Share |

Լրահոս