Սուսերամարտիկներ Էմմա Պողոսովան և Արմեն Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

13:25 21.07.2017

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Խոցացուսեր զենքաձևի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

128-ի պայքարում նա առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին և զբաղեցրել 96-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց խոցասուսեր զենքաձևում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը 256-ի պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում պարտվել` արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:

Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել:

Share |

Լրահոս

Loading...