Յունայթեդը հաղթեց մանչեսթերյան դերբիում. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

09:05 21.07.2017

 «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում հաղթեց  «Մանչեսթեր Սիթիին»:

Խաղը տեղի ունեցավ ամերիկյան Հյուսթոն քաղաքում և ավարտվեց Ժոզե Մոուրինյուի թիմի՝ 2:0 հաշվով հաղթանակով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման 62-րդ րոպեին:

Իսկ նախքան այդ՝ խաղի 39-րդ րոպեին. հենց նրա փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը գրավեց  «Մանչեսթեր Սիթիի» դարպասն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Նշենք՝ հանդիպման հաշիվը բացել է ՄՅՈւ-ի նորեկ Ռոմելու Լուկակուն՝ աչքի ընկնելով 37-րդ րոպեին:

Նշենք՝ սա ՄՅՈւ-ի երրորդ անընդմեջ հաղթանակն էր ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում: Մինչ այս , թիմն առավելության էր հասել «Լոս-Անջելես Գելեքսիի» (5:2) և «Ռեալ Սոլթ-Լեյքի» (2:1) նկատմամբ: Կայացած այս երեք խաղերում Մխիթարյանն իր ակտիվում արդեն 2 գոլ և 2 գոլային փոխանցում է գրանցել:

Share |

Լրահոս