Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Desmarque-ն, կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» ցանկանում են իրագործել տրանսֆերը արդեն հունվարին։
Խամեսը ներկա պահին ապաքինվում է վնասվածքից, որը ստացել է Կոլումբիայի ազգային հավաքականի ճամբարում։
2017-2019 թվականների ընթացքում Խամեսը վարձակալությամբ հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Այս ամառ նա վերադարձել է «Ռեալ»։