Մոուրինյու. Ֆուտբոլիստներիցս մեկը տեխնիկայի առումով ցուցադրեց, որ չի զիջում Մեսսիին և Ռոնալդուին

16:06 27.07.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների միջազգային գավաթում կատալոնական «Բարսելոնային» պարտվելուց հետո ընդգծել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Կարելի է վիճել տեղաշարժի, մարտավարության մասին, սակայն գնդակի հետ վարվելը ֆուտբոլի կարևորագույն մասն է: Նստարանին ընդգծում եմ նույնիսկ մրցակցի ֆուտբոլիստների գեղեցիկ տեխնիկան:

Այսօր ֆուտբոլիստներից մեկը՝ Պոգբան, ցուցադրեց, որ այդ առումով չի զիջում Մեսսիին, Նեյմարին, Ռոնալդուին, Կրոսին, Մոդրիչին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս