Նեյմարը կռվել է թիմակցի հետ և լքել է Բարսելոնայի մարզումը

14:27 28.07.2017

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը թիմի` Մայամիում անցկացրած մարզման ժամանակ կռվի է բռնվել թիմակից Նելսոն Սեմեդուի հետ:

Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:

Բրազիլացու և «Բարսելոնայի» նորեկի միջև ծագած վիճաբանությանն արագ միջամտել են թիմակիցներ Խավիեր Մասկերանոն և Սերխիո Բուսկետսը, որոնք փորձել են հանդարտեցնել կրքերը:

Այնուհետև, բարկացած Նեյմարը դեն է նետել մարզումային հագուստն ու կիսատ թողել կատալոնացիների հետ մարզումը:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով և «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է ակումբը փոխելու ցանկության մասին: Տրանսֆերի արժեքը կարող է 222 մլն եվրո կազմել:

 

Share |

Լրահոս