Լիգա 1. ՊՍԺ-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ամյենի դարպասը (լուսանկարներ, տեսանյութ)

21:10 05.08.2017

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում ուժերը չափեց «Ամյենի» հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Ունաի Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ամյենի» դարպասը:

Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին: Երկրորդ գնդակը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: Գոլով աչքի ընկավ Խավիեր Պաստորեն:

Փարիզյան ակումբի նորեկ, հարձակվող Նեյմարը հայտավորված չէր խաղին և հանդիպմանը հետևում էր մարզադաշտի տրիբունաներից: 

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Լիգա 1-ի երկրորդ տուրում կհյուրընկալվի «Գենգամին»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

ՊՍԺ-«Ամյեն»` 2:0

Գոլերը` Կավանի (42), Պաստորե (80)

Share |

Լրահոս

Loading...