Դրաքսլերի գործակալը ժամանել է Բարսելոնա

11:17 06.08.2017

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», ենթադրում է գերմանական «Bild» պարբերականը:

Հաղորդվում է, որ Ռոգեր Վիտմանը` Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի գործակալը, ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք:

Դրաքսլերը 5-6 առաջարկ ունի իսպանական, անգլիական և գերմանական ակումբներից:

Ենթադրվում է, որ «Բարսելոնան» Դրաքսլերի տարբերակը դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի խափանման դեպքում:

Share |

Լրահոս

Loading...