Արարատն անակնկալ հաղթանակ տարավ (տեսանյութ)

20:53 06.08.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Գանձասար-Կապանը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց «Արարատի» հետ:

Խաղի հաշիվը բացեցին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսի վերջնամասում գոլ խփեց Ալեքս Ջունիորը:

Երկրորդ խաղակեսում «Արարատը» կարողացավ երեք գնդակ ուղարկել «Գանձասար-Կապանի» դարպասը և կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: 

Դուբլի հեղինակ դարձավ Անդրանիկ Քոչարյանը, մեկական անգամ աչքի ընկավ Դավիթ Մինասյանը:

Խաղի ընթացքում կապանյան ակումբը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նշանակված 11 մետրանոց հարվածն Արսեն Պետրոսյանը հետ մղեց: 

«Գանձասար-Կապանի» գոլը տեսանյութով.

Share |

Լրահոս