Կառլեն Մկրտչյանը վերադառնում է

20:12 06.08.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում կայացած «Բանանց»-«Փյունիկ» (2:2) հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Վերջինս նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերադառնում է մեծ ֆուտբոլ: 

Գերմանիայում հայտնի է դարձել, որ նա լիովին ապաքինվել է վնասվածքից: Մկրտչյանը հանդես կգա «Փյունիկում»:

Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանի վերջին ակումբը Մախաչկալայի «Անժին էր»:

 

Share |

Լրահոս