Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

20:27 06.08.2017

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 66 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը պարտվել է իրանցի Ամին Վաիյանինեջադին 3:3 հաշվով:

Ամոյանի` գոտեմարտի ժամանակ զգուշացում ստանալու պատճառով իրանցի մարզիկի ակտիվում գրանցվել է 2 միավոր:

Նշենք, որ Ամոյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Վալենտին Պետիչին, ապա 1/8 եզրափակչում պարտության մատնել Ուկրաինան ներկայացնող Անդրի Պարցեին (8:0):

Ամոյանը քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նամազ Ռուստամովին (5:1), իսկ կիսաեզրափակչում` թուրք Մուրատ Ֆիրատին (3:3):

Share |

Լրահոս

Loading...