Ռեալի և ՄՅՈւ-ի միջև հանդիպումը կարող է երկու անգամ դադարեցվել

23:49 07.08.2017

Մակեդոնական Սկոպյեում ջերմաստիճանը +32 աստիճանից բարձր լինելու դեպքում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կարող է երկու անգամ դադարեցվել ջուր ըմպելու համար:

Դադարները ծրագրվել է 30-րդ և 75-րդ րոպեներին: Սկոպյեում վերջին օրերին ջերմաստիճանը հասնում է մինչև +40 աստիճան: 

Բացի այդ, ընկերությունը 20 կգ սառույց կտրամադրի ակումբներին: 

Share |

Լրահոս