Մխիթարյանը հայերեն է խոսում ՉԼ-ի պաշտոնական տեսանյութում

15:44 08.08.2017

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ Չեմպիոնների լիգայի` «Թվիթերի» պաշտոնական էջը ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:

Հայաստանի հավաքականի ավագը խոսում է անգլիական թիմի երկրպագուների` իրեն ուղղված հայտնի երգի մասին.

«Շատ ուրախ եմ և շնորհակալ, որ «Մանչեսթերի» երկրպագուներն ինձ նվիրված երգ ունեն: Հույս ունեմ` ես նրանց չեմ հիասթափեցնի: Կփորձեմ էլ ավելի լավ խաղալ, որպեսզի նրանք ավելի շատ երգեր կարողանան իմ մասին գրել»,- հայերեն ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր` օգոստոսի 8-ին, Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Share |

Լրահոս