Լիվերպուլն ընդունել է Բարսելոնայի առաջարկը

20:46 08.08.2017

Անգլիական «Լիվերպուլն» ընդունել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Կոուտինյոյին գնելու կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը,- վստահեցնում է «ESPN Deportes»-ը:

«Կապտանռնագույնները» բրազիլացու տրանսֆերի դիմաց «մերսիսայդցիներին» կվճարեն 90 մլն եվրո: Հավելավճարների դեպքում այդ թիվը կարող է հասնել 120 մլն եվրոյի: 

«Բարսելոնայի» ներկայացուցիչները գործադիր տնօրեն Օսկար Գրաուի հետ երեկ ժամանել են Անգլիա և այսօր համաձայնության են հասել «Լիվերպուլի» հետ:

Տեղափոխության հիմնական գործոնը եղել է Կոուտինյոյի ցանկությունը: Բացի այդ, «Բարսելոնա» կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, ով այսօր Instagram-ի իր էջից հեռացրել էր «բզեզների» կազմում հանդես գալու տեղեկությունը:

Share |

Լրահոս