Հայտնի է Լոռիի լոգոն (լուսանկար)

19:35 08.08.2017

Առաջին խմբի նորեկ «Լոռին» այսօր պաշտոնապես ներկայացրել է ակումբի լոգոն:

«Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը: Տարբերանշանի ուրվագիծը հայ թագավորների և իշխանների թրերի դաստապանի կառուցվածքն ունի:

Լոգոն կանաչ գույնի է, ինչը խորհրդանշում է Լոռվա բնությունը: Բերդի պարիսպները խորհրդանշում են վերևում ձախ և աջ հատվածների ատամիկները: Լոգոյի վերին հատվածը եզրափակված է կամրջով, որը խորհրդանշում է Ալավերդու միջնադարյան կամուրջը: Լոգոյի կենտրոնում՝ վերևից, Բագրատունիների թագավորության խորհրդանիշ արծիվն է:

Զինանշանը լավագույնս արտահայտում է հզոր թագավորների՝ Բագրատունիների կարգավիճակը. նրանք այնքան հզոր էին, որ նրանց դեմ թշնամիներն աննշան ոչնչություն են։

Բագրատունիների այս զինանշանը կերտվել է Գագիկ Ա թագավորի օրոք, երբ Բագրատունիները գտնվում էին փառքի գագաթնակետին, և նրանց զինանշանն էլ այդ է ապացուցում։ Տարբերանշանի կենտրոնում գրված է թիմի անվանումը՝ Lori FC («Լոռի» ՖԱ), որի ձախ և աջ կողմերում դրված երկու սյուները խորհրդանշում են մշակույթը և բանակը»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Առաջին խմբի մեկնարկային տուրի «Ավան-Ակադեմիա»-«Լոռի» խաղը հետաձգվել էր անորոշ ժամկետով:

Share |

Լրահոս