Նեյմարը մտադիր է դատի տալ Բարսելոնային

20:00 08.08.2017

Կատալոնական «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված Նեյմարը չի պատրաստվում անցյալում թողնել իր նախկին ակումբի հետ ունեցած տարաձայնությունները: 

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը` հղում անելով իսպանական աղբյուրներին, հարձակվողը մտադիր է դատի տալ կատալոնական ակումբին, քանի որ «կապտանռնագույնները» չեն վճարել իր հորը հասանելիք հավելավճարը, որը կազմում է 26 մլն եվրո: 

«Բարսելոնայի» ղեկավարությունը խոստացել էր Նեյմարի հորը վճարել հավելավճար, եթե ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

«Ես գումար չեմ ստացել և չեմ կարող ոչինչ անել: Շանտաժ անել նույնպես չեմ սիրում: Այդ օրվանից «Բարսելոնան» կորցրեց իմ աջակցությունը: Այդպիսի հարաբերություններից հետո ես չէի պատրաստվում որդուս ստիպել մնալ «Բարսելոնայում»,- ասել է Նեյմարի հայրը: 

Share |

Լրահոս