Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը

18:51 08.08.2017

Ներկայացնում ենք ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ` Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)

2001 թվականին «Պարմայից» տեղափոխվել է «Յուվենտուս»

Գործարքի արժեքը (52 մլն եվրո)

Աջ պաշտպան` Կայլ Ուոքեր (Անգլիա)

Այս տարի «Տոտենհեմից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Գործարքի արժեքը` 57 մլն եվրո

Կենտրոնական պաշտպան` Ջոն Սթոունս (Անգլիա)

2016 թվականին «Էվերթոնից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»

Գործարքի արժեքը` 55,6 մլն եվրո

Կենտրոնական պաշտպան` Դավիդ Լուիզ (Բրազիլիա)

2014 թվականին «Չելսիից» տեղափոխվել է ՊՍԺ

Գործարքի արժեքը` 49,5 մլն եվրո

Ձախ պաշտպան` Բենջամին Մենդի (Ֆրանսիա)

Այս տարի «Մոնակոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Գործարքի արժեքը` 58,1 մլն եվրո

Հենակետային կիսապաշտպան` Տյեմուե Բակայոկո (Ֆրանսիա)

Այս տարի «Մոնակոյից» տեղափոխվեց «Չելսի»

Գործարքի արժեքը` 45 մլն եվրո

Կենտրոնական կիսապաշտպան` Պոլ Պոգբա (Ֆրանսիա)

2016 թվականին «Յուվենտուսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Գործարքի արժեքը` 105 մլն եվրո

Հարձակվողական ոճի կիսապաշտպան` Խամես Ռոդրիգես (Կոլումբիա)

2014 թվականին «Մոնակոյից» տեղափոխվել է «Ռեալ»

Գործարքի արժեքը` 79,8 մլն եվրո

Աջ հարձակվող` Գարեթ Բեյլ (Ուելս)

2013 թվականին «Տոտենհեմից» տեղափոխվել է «Ռեալ»

Գործարքի արժեքը` 100 մլն եվրո

Ձախ հարձակվող` Նեյմար (Բրազիլիա)

Այս տարի «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ

Գործարքի արժեքը` 222 մլն եվրո

Կենտրոնական հարձակվող` Գոնսալո Իգուաին (Արգենտինա)

2016 թվականին «Նապոլիից» տեղափոխվել է «Յուվենտուս»

Գործարքի արժեքը` 90 մլն եվրո

Share |

Լրահոս