Թայմուրազ Տոբոև. Լավ հիշոողություններ ունեմ Հայաստանից

14:33 09.08.2017

Մոսկվայի «Արարատի» 22-ամյա հարձակվող Թայմուրազ Տոբոևը, որը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Միկայում», ծավալուն հարցազրույց է տվել մոսկովյան ակումբի մամուլի քարտուղարությանը:

Ռուս ֆուտբոլիստը խոսել է նաև կարիերայի հայաստանյան ժամանակահատվածի մասին.

«Մենք շատ լավ կոլեկտիվ ունեինք: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր շատ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էին այդ նախագծով:

Հանդես գալով «Միկայում»` ես շատ ընկերներ եմ ձեռք բերել, նրանցից մեկն Իրակլի Կվեկվեսկիրին, որն այժմ հանդես է գալիս «Արարատում»:

Մենք արդեն երրորդ անգամ ենք միասին աշխատում միևնույն կոլեկտիվում: Իկան շատ լավ տղա է և միշտ աջակցում է ոչ միայն ինձ, այլև` թիմի մյուս տղաներին:

Ընդհանուր առմամբ Հայաստանից լավ հիշողություններ են մնացել, քանի որ ես ինձ այնտեղ լավ էի զգում: Մինչ օրս էլ շատերը հրավիրում են ինձ հյուր, այնպես որ հենց հնարավորություն ընձեռնվի, ուրախությամբ նորից կայցելեմ Հայաստան»,- ասել է Տոբոևը:

Share |

Լրահոս

Loading...