Մոուրինյու. ԱՊԼ-ում Ռեալ չկա, մադրիդյան ակումբն այլ մակարդակի է

10:49 09.08.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ (1:2) կայացած հանդիպման մասին: 

«Ես մի քանի առումներով գոհ եմ իմ թիմի խաղից: Պրեմիեր լիգայում «Ռեալ» չկա: Մենք բարձրակարգ թիմ ունենք, սակայն «Ռեալը» պարզապես այլ մակարդակի է: «Արքայական ակումբի» կազմում հանդես են գալիս անիրական որակներով հարուստ ֆուտբոլիստներ: 

Պարզապես չի կարելի կրկնել «Ռեալի» կիսապաշտպանությունը: Չկան այլ Մոդրիչներ, Կրոսներ, Իսկոներ և Կազեմիրոներ: Երկրորդ խաղակեսում կարողացանք խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար: 

Խաղացինք այնպիսի ֆուտբոլ, որը դուր չեկավ նրանց: Գոհ եմ, թե ինչպես թիմն արձագանքեց 0:2 հաշվին: Մենք հրաշալի պահ ստեղծեցինք: 1:2-ի ժամանակ Ռեշֆորդը նույնպես հրաշալի պահ ուներ: Մենք պայքարեցինք մինչև վերջ, ինչը շատ լավ է»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս