Չիչարիտոն դեռ չի որոշել ՄՅՈւ-ի դարպասը խփած գոլը կտոնի՞, թե՞ ոչ

16:28 10.08.2017

«Վեսթ Հեմի» նորեկ, հարձակվող Խավիեր Էրնանդեսը խոստովանել է, որ դեռ չի որոշել` արդյոք «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասն ուղարկած գոլը կտոնի՞, թե՞` ոչ,եթե իհարկե կարողանա գրավել իր նախկին թիմի դարպասը:

Այս թիմերի միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին` ԱՊԼ-ի 1-ին տուրի շրջանակում:

«Դեռևս չգիտեմ` արդյոք կտոնե՞մ, եթե կարողանամ գոլ խփել «Օլդ Թրաֆորդում»: Չէ՞, որ դա իմ նախկին ակումբն է, իմ նախկին երկրպագուները, իմ նախկին մարզադաշտը:

Չնայած` այդ գոլն ինձ համար կարող է առաջինը դառնալ «Վեսթ Հեմի» կազմում: Ես դեռևս չեմ մտածում այդ մասին և ցանկանում եմ իմ ակումբին դրական արդյունք պարգևել: Ուրախ եմ, որ Անգլիա վերադառնալուց հետո իմ առաջին խաղը կլինի «Օլդ Թրաֆորդում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` մեքսիկացի ֆուտբոլիստը, որը վերջերս է նորից վերադարձել Անգլիա Լևերկուզենի «Բայերից», 4 մրցաշրջան հանդես է եկել մանկունիացիների կազմում` այդ ընթացքում դառնալով 59 գոլի հեղինակ.

 
Share |

Լրահոս