Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնության մեկնող թիմի կազմը

13:24 10.08.2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:

Share |

Լրահոս