Օրյեն Մանչեսթեր Յունայթեդի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել

16:44 10.08.2017

«Պարի Սեն-Ժերմենի» պաշտպան Սերժ Օրյեն կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Այս մասին հայտնում է «Eurosport»-ը:

Կոտ-դ'իվուարցի 24-ամյա ֆուտբոլիստն արդեն ՄՅՈւ-ի հետ 5-ամյա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել:

Հիմա ակումբներին մնացել է միայն համաձայնեցնել տրանսֆերի արժեքը, իսկ Օրյեին` ստանալ Անգլիայում աշխատելու իրավունք:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է  30 մլն եվրոյի դիմաց վաճառել Օրյեին, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»:

Share |

Լրահոս