Mundo Deportivo. Ռեալը միացել է Դեմբելեի համար պայքարին

17:21 10.08.2017

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնվել է «Ռեալի» հետաքրքրության կենտրոնում:

Մադրիդյան ակումբը դեռևս չի կարողանում իրականացնել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, և Դեմբելեին դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ:

Բացի դա, «Ռեալի» ղեկավարությունը դեմ չէ տրանսֆերային շուկայում «Բարսելոնայի» նկատմամբ ևս մեկ հաղթանակ տանելուն: Ավելի վաղ մադրիդցիները պայմանագիր են կնքել պաշտպան Թեո Էրնանդեսի և կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ, որոնց ծառայություններով հետաքրքրված էին կատալոնացիները:

«Բորուսիան» Դեմբելեին 150 մլն եվրո է գնահատել: «Բարսելոնան» չի ցանկանում շտապել գործարքի հարցում, որպեսզի ավել չվճարի: Ակումբում հույս ունեն, որ դեր կխաղա նաև այն, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես գալու ցանկություն ունի:

 

Share |

Լրահոս