Ռոման առաջվա պես հետաքրքրված է Մահրեզի ծառայություններով

17:29 10.08.2017

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը դեռ կարող է տեղափոխվել «Ռոմա»:

Ավելի վաղ, «Ռոմայի» մարզական տնօրեն Մոնչին հայտնել էր, որ «գայլերն» այլևս հետաքրքրված չեն Ռիյադի ծառայություններով:

Այդուհանդերձ, իտալական և անգլիական ԶԼՄ-ները վստահ են, որ շուտով «Ռոման» չորրորդ առաջարկը կանի «Լեսթերին» Մահրեզի տրանսֆերի շուրջ:

Իտալացիները վստահ են, որ 40 մլն ֆունտը բավարար կլինի ալժիրցուն ձեռք բերելու համար, մինչդեռ դրանում նրանց անգլիացի գործընկերը խիստ կասկածում են:

Շշուկների համաձայն` «Ռոմայի» երրորդ առաջարկը 32 մլն ֆունտ է կազմել:

Share |

Լրահոս