Պաշտոնական. Ռոբերտո Սոլդադոն կարիերան կշարունակի Ֆեներբահչեում

12:11 10.08.2017

«Վիլյառեալի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կարիերան կշարունակի Թուրքիայում:

Երկու ակումբների ներկայացուցիչները նախնական համաձայնության են եկել 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքի շուրջ, այս մասին հայտնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը:

Մոտ ժամանակներս իսպանացի հարձակվողը բուժզննում կանցնի, ինչից հետո պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ: ԶԼՄ-ների հաղորդմամբ, գործարքը 8 մլն եվրո կկազմի:

Հիշեցնենք` Ռոբերտո Սոլդադոն 2015 թվականից է հանդես գալիս «Վիլյառեալում», ուր տեղափոխվել էր «Տոտենհեմից» 15 մլն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:

Share |

Լրահոս