Գործարկվել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

15:35 10.08.2017

Արդեն հասանելի է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` www.wrestling-armenia.am

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը.

«Այստեղ կարող եք գտնել հայկական ըմբշամարտին վերաբերող բոլոր թարմ լուրերը, լուսանկարները, հոդվածները և հարցազրույցները»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ կայքը դեռևս համալրման փուլում է:

Share |

Լրահոս