ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը ևս հայտնի է

13:31 10.08.2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:

Ինչպես մարզիչն ավելի վաղ տեղեկացրել էր ՀԱՕԿ լրատվականին՝ տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային:

Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Նշենք` աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:

Share |

Լրահոս