ՄՅՈւ-ն բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի հետ` նոր պայմանագրի շուրջ

16:04 10.08.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս մանկունիացիների կազմում:

«Sky Sports»-ի հաղորդմամբ, անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցությունները 35-ամյա շվեդ ֆուտբոլիստի հետ, որն այս պահին ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք` ապրիլին Իբրահիմովիչը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել և դեկտեմբերից շուտ չի կարողանա շարք վերադառնալ:

Նախորդ մրցաշրջանում ՄՅՈւ-ի կազմում անցկացրած 46 խաղում Իբրահիմովիչը 28 գոլի հեղինակ է դարձել:

Ավելի վաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ Իբրահիմովիչն ավելի մոտ է ՄՅՈւ վերադառնալուն, քան` մեկ այլ ակումբ տեղափոխվելուն:

Share |

Լրահոս