Բարսելոնայի կիսապաշտպանը մերժել է Նապոլիի առաջարկը

18:19 10.08.2017

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին», որի ղեկավարությունը պատրաստ էր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «կապտանռնագույններին» վճարել մոտ 14 մլն եվրո,- գրում է «Football Espana»-ն` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:

Չնայած, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատրաստ չէ Սուարեսին բավարար խաղաժամանակ երաշխավորել և դեմ չէ վերջինիս հեռանալուն, միևնույն է, Դենիսը ցանկանում է ապացուցել, որ արժանի է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դենիս Սուարեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 26 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս