Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանեց Բրատիսլավա

23:00 10.08.2017

Այսօր` օգոստոսի 10-ին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ օգոստոսի 12-ին կհյուրընկալվի Սլովակիայի ընտրանուն,- գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ԱԱ2019-ի նախընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք խաղից առաջ Նիկշա Բավցևիչի սաները կանցկացնեն 3 մարզում։

Առաջին 2 մարզումները կկայանան վաղը՝ օգոստոսի 11-ին։ Հանդիպումը տեղի է ունենալու «Հանտ Արենայում» և սկսվելու է Երևանի ժամանակով 22։00-ին։ 

Share |

Լրահոս