Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը երրորդ տուրում ցավալի պարտություն կրեց

00:08 10.08.2017

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն Աշխարհի 2019թ. առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրում ուժերը չափեց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Հանդիպումն ավարտվեց Բոսնիայի և Հերցեգովինայի հաղթանակով` 98:85 (23:23, 29:21, 21:16, 25:25): Նշենք, որ առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Սլովակիայի և Շվեդիայի ընտրանիներին:

Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Սլովակիայի հավաքականին:

Այժմ A խմբում Հայաստանն ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականներն առաջատարներն են: 

Հիշեցնենք, որ խմբում առաջին երկու հորիզոնականները գրաված ընտրանիները դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:

Share |

Լրահոս