Բասկետբոլիստ Զակ Ռենդոլֆը ձերբակալվել է

21:00 10.08.2017

«Սակրամենտո Քինգզի» բասկետբոլիստ Զակ Ռենդոլֆը ձերբակալվել է` թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով,- գրում է TMZ-ն։

Ռենդոլֆը ձերբակալվել է Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:

Բասկետբոլիստն ընկերների հետ փակել էր ճանապարհը` մարիխուանա օգտագործելու և բարձր երաժշտություն լսելու համար: Ոստիկանության ժամանումից հետո երեք անձ է ձերբակալվել, որոնց թվում եղել է Ռենդոլֆը:

Միջադեպից հետո իրավապահներն առգրավվել են երկու ատրճանակ, թմրանյութեր և երկու տրանսպորտային միջոց: 

Share |

Լրահոս