Բորուսիան հաստատեց. Բարսելոնայից առաջարկ է ստացվել, որը մերժվել է

18:37 10.08.2017

Դորտմունդի «Բորուսիան» հաստատել է, որ տրանսֆերային առաջարկ է ստացել կատալոնական «Բարսելոնայից», որը մերժվել է: 

Հաղորդվում է, որ Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկը մերժվել է ֆուտբոլիստի` «բզեզների» մարզումն ինքնակամ բաց թողնելու պատճառով:

Ներկա պահին «Բորուսիայի» ղեկավարությունը փորձում է կապ հաստատել ֆրանսիացի երիտասարդ հարձակվողի հետ, սակայն` ապարդյուն: 

Share |

Լրահոս