Եղիշե Մելիքյան. Ապագայում Ստալը կդառնա Ուկրաինայի առաջնության առաջատարը

19:00 10.08.2017

Ուկրաինական «Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Футбол 1» հեռուստաալիքին պատմել է իր աշխատելաոճի մասին: 

«Իմ ինտենսիվ, դինամիկ աշխատանքը փոխանցվում է ֆուտբոլիստներին: Շատ կարևոր է, որ նրանք տեսնեն իմ զգացողությունները, ցանկությունը և ինչու ոչ` ագրեսիվությունը: 

Ինչպես աշխատում է մարզիչը, այդպես էլ աշխատում է ֆուտբոլիստը: Ամեն ինչ փոխանցվում է: Իսկ ես սիրում եմ ինտենսիվ և դինամիկ աշխատանքը:

Գրեթե 40 տարեկան եմ: Եթե այս տարիքում ես այսպես եմ շարժվում, ապա 18-19 տարեկանները պետք է ինձնից էլ ավելի ինտենսիվ լինեն: Ես չեմ ընկճվում, քանի որ վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա ենք: Ապագայում մենք կդառնանք Ուկրաինայի առաջնության առաջատարը: Հնարավոր է` ոչ այս տարի կամ մյուս տարվա ընթացքում: 

Մեր նպատակն այն է, որ ոչ մի թիմի համար հեշտ չլինի «Ստալի» դեմ խաղում: Մեզ պարտավոր են հարգել: Ես մաքսիմալիստ եմ և չեմ պատրաստվում լինել ներքևում: Վաղ թե ուշ իմ թիմի հետ բարձրանալու եմ վերև»,- հայ մասնագետի խոսքն է մեջբերում «Terrikon»-ը:

Share |

Լրահոս