Խեսեն մոտ է Ֆիորենտինա տեղափոխվելուն

23:15 10.08.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը մոտ օրերս կդառնա իտալական «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ,- գրում է «Marca»-ն:

Համաձայն աղբյուրի` իսպանացին բաց է թողել փարիզյան ակումբի վերջին երկու մարզումները:

Միաժամանակ «Marca»-ն նշում է, որ իտալական ակումբը դեռ վերջնական առաջարկ չի կատարել ՊՍԺ-ին: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում Խեսեն վարձավճարով հանդես էր գալիս «Լաս Պալմասում»: 

Share |

Լրահոս