Հայտնի է Լոռիի գլխավոր մարզիչը

18:31 10.08.2017

Պրո կարգի որակավորում ունեցող մարզիչ Արմեն Ադամյանն այսօր պայմանագիր ստորագրեց «Լոռի» ՖԱ-ի հետ՝ 2+1 ձևաչափով,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայտնի մասնագետն աշխատել է «Միկայում», գլխավորել ռուսական «Վոլգա» (Ուլյանովսկ), «Զենիթ» (Պենզա), «Դնեպր» (Սմոլենսկ) թիմերը:

Որպես մարզիչ՝ Ադամյանը երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ՝ Սուպեր գավաթը, մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր:

Արմեն Ադամյանին կօգնեն Մամիկոն Ղարիբջանյանը և դարպասապահների մարզիչ Մայիս Ազիզյանը:

Share |

Լրահոս