Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը վարձակալվեց Կրիստալ Փելասի կողմից

19:51 10.08.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Տիմոտի Ֆոսու-Մենսան առաջիկա մրցաշրջանը կանցկացնի «Կրիստալ Փելասում»:

«Արծիվները» պաշտոնապես հայտարարել են 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը մեկ տարով վարձակալելու մասին:

Նոր ակումբում ֆուտբոլիստը հանդես կգա 24 համարի խաղաշապիկով: 

Հիշեցնենք, որ երիտասարդ հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2014 թվականին «Այաքսից»: Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել էր 21 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս