Marca. Մբապեն դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

19:25 10.08.2017

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ,- վստահեցնում է «Marca»-ն:

Աղբյուրի համաձայն` կողմերն արդեն համաձայնեցրել են հարձակվողի տրանսֆերը: 

Ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այն բանից հետո, երբ կողմերի փաստաբանները կուսումնասիրեն ղեկավարությունների և ֆուտբոլիստի միջև կնքված փաստաթղթերը: 

Նշվում է, որ փարիզյան ակումբը 18-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» կվճարի 160 մլն եվրո: Բացի այդ, պայմանագրում նշված է նաև 20 մլն եվրո հավելավճար: 

Աղբյուրն ընդգծում է, որ Մբապեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը», որտեղ և անձամբ ֆուտբոլիստը կցանկանար հանդես գալ, սակայն վերջինիս հայրը և աշխատավարձի չափը ստիպեցին հարձակվողին ընտրել ՊՍԺ-ն: 

Հիշեցնենք, որ վերջերս ՊՍԺ-ն համալրել էր կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: 

Share |

Լրահոս